Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ Խուդաթյանին Փաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեին Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվի Դատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրա Հայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Փաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճ 

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ ԱԻՆ-ի նախաձեռնությամբ

Հասարակություն

Նոյեմբերի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ Երևանում մեկնարկեց «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը» թեմայով խոշոր հրամանատարաշտաբային ուսումնավարժություն:

Միջոցառմանը ներգրավված են ՀՀ պետական կառավարման մարմինների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր ստորաբաժանումների, Շիրակի մարզպետարանի, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցներ, Երևանի արտակարգ իրավիճակների մշտական գործող և տարհանման հանձնաժողովները, ինչպես նաև ՄԱԿ-ի աղետների կառավարման թիմը։

Ուսումնավարժության հիմնական նպատակներն են՝

- ստուգել և կատարելագործել ՀՀ ԱԻ պետական և Երևանի ԱԻ մշտական գործող ու տարհանման հանձնաժողովների հմտությունները և ունակությունները.

- ստուգել արտակարգ իրավիճակներում արձագանքող ուժերի և միջոցների պատրաստականությունը՝ փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ.

- կատարելագործել կառավարման մարմինների և արձագանքող ուժերի փոխգործակցությունը.

- ստուգել ՀՀ ԱԻՆ և Ճապոնիայի զարգացման միջազգային համագործակցության գործակալության (JICA) համատեղ մշակած Երևանի աղետի կառավարման պլանը։

Ըստ կառավարման մակարդակի՝ ուսումնավարժությունը երկաստիճան է։ Այն ընդգրկում է ՀՀ արտակարգ իրավիճակների պետական հանձնաժողովը, որը տեղակայված է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի (ՃԿՊԱ) շենքում, իսկ Երևանի արտակարգ իրավիճակների մշտական գործող ու տարհանման հանձնաժողովները՝ Երևանի քաղաքապետարանում։

Մտահղացման համաձայն՝ նոյեմբերի 30-ին, ժամը 06.37-ին ՀՀ Կոտայքի մարզում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով երկրաշարժ, որի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Գառնի համայնքից 8 կմ հյուսիս-արևելք:

Ավերվել են հազարավոր շինություններ, կան մարդկային զոհեր: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Երևանում՝ հատկապես Ավան, Նոր Նորք և Արաբկիր վարչական շրջաններում: Ըստ կանխատեսումների կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ:

Շարքից դուրս են եկել Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը: Բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել կոմունալ ցանցերում՝ գազամատակարարման, էլեկտրամատակարարման համակարգերում և տրանսպորտային հաղորդակցության ուղիներում: Առաջացել են հրդեհների բազմաթիվ օջախներ, վնասվել են հիվանդանոցները և կենսապահովման կազմակերպությունները: Հազարավոր մարդիկ մնացել են անօթևան: Նրանք փորձում են փլատակներից դուրս բերել իրենց տուժած հարազատներին՝ աշխատելով ձեռքով և ձեռքի տակ եղած գործիքներով:

Երկրաշարժի հետևանքով մասնակի փլվել են Երևանի քաղաքապետարանի, ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչական շենքերը: Վնասվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վարչական շենքը և թռիչքուղին:

Ուսումնավարժության առաջին (տեսական) փուլում իրականացվեց մասնակիցների ազդարարումն ու հավաքը։ Ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ, ՀՀ ԱԻՆ ԲՊԱՀՎԿՎ պետ, գնդապետ Հ. Եմիշյանը զեկուցեց ստեղծված իրավիճակի մասին՝ նշելով, որ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է 197.722 մարդ և օգտագործվում է 5649 միավոր ինժեներական տեխնիկա, իսկ տարհանված բնակչության թիվը հասնում է 690.410-ի:

Ըստ պաշտպանության նախարարության օդային հետախուզության տվյալների, որոնք ներկայացրեց ՊՆ ներկայացուցիչ, գնդապետ, Հ. Հարությունյանը, փլուզման ծավալներն ընդգրկում են 12.915 քառ. կմ տարածք:

Ուսումնավարժության ղեկավար, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ մայոր Վ. Գաբրիելյանը ներկայացրեց «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպման պլանի» կիրարկման վերաբերյալ ՀՀ վարչապետի որոշումն ու խնդիր դրեց մասնակիցների առաջ՝ երկրաշարժի գոտում իրավիճակի բացահայտման և բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:

Դրան հաջորդեց խաղարկման խմբի զեկույցը, որը ներկայացրեց «աղետի գոտուց» ստացված ավելի ճշգրտված տեղեկությունները: Մասնավորապես՝ առավել մեծ թվով բնակելի շինություններ են փլուզվել Աջափնյակ, Արաբկիր, Կենտրոն, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում՝ ընդհանուր թվով 1838: Վթարվել է Գառնի-Երևան ջրատարը: Մասնակի փլուզվել են Ղազախստանի, Գերմանիայի և ԱՄՆ-ի դեսպանատները: ՉԻ գործում բջջային հեռախոսակապը: Գրանցվել է 13 խոշոր հրդեհ: Ժամը 10:22-ին գրանցվել է նոր երկրաշարժ՝ 6.5 մագնիտուդ ուժգնությամբ: Նախնական տվյալների համաձայն փլատակներից դուրս է բերվել 633 մարդ, որոնցից զոհվել են 23-ը: Փլուզումներ են գրանցվել նաև հանրապետության ողջ տարածքում՝ 295 բնակելի շենք:

Հետախուզության տվյալներով պարզվել է, որ ավերիչ երկրաշարժի գոտում հայտնվել է 11.845 շենք, զոհերի քանակը կարող է հասնել 55.000-ի, իսկ վիրավորներինը 38.000-ի: 120.000 մարդ մնացել է անօթևան:

Ուսումնավարժության երկրորդ (գործնական) փուլը կմեկնարկի 16:00-ին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասին
Ամենադիտված