Տարվա ամենահարուստ երաժիշտները
Աշխարհ
Forbes ամսագիրը հրապարակել է ամենահարուստ երաժիշտների ամենամյա ցուցանիշը: Ամերիկացի ռեփեր Dr. Dre-ն գլխավորել է 2012 թվականի ամենահարուստ երաժիշտների սանդղակը, որը կազմել է Forbes ամսագիրը: Համերգները, ալբոմների և հանրահայտ Beats by Dr. Dre ականջակալների վաճառքը երաժշտին բերել են 110 մլն ԱՄՆ դոլար: Շնորհիվ The Wall Live համաշխարհային համերգային շրջագայության՝ բրիտանացի ռոք երաժիշտ Ռոջեր Ուոթերսը վաստակել է 88 մլն և զբաղեցրել ցուցակի երկրորդ տեղը: Երրորդ հորիզոնականում է Էլթոն Ջոնը, ով 2012 թվականին ունեցել է գրեթե 100 համերգ: Երաժշտի գանձարանում կա մոտավորապես 80 մլն ԱՄՆ դոլար, հայտնում է news.guru.ua-ն:
Ցուցակում ամենաերիտասարդ երգիչը, ում կարողությունը կազմում է 55 մլն ԱՄՆ դոլար, Ջասթին Բիբերն է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)