Համերգ՝ նվիրված հաշմանդամների միջազգային օրվան
Գիտություն և Մշակույթ
ՀՀ մշակույթի նախարարությունը ս. թ. դեկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին, Ա. Խաչատրյան համերգասրահում կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված «Լույս անսահման…» խորագրով համերգ: 1992 թ. ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակել է հաշմանդամների միջազգային օր: Հայաստանի Հանրապետությունը հաշմանդամների իրավունքների կոնվենցիային միացել է 2006 թ. դեկտեմբերին:Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված «Լույս անսահման…» խորագրով համերգին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան դաշնակահար Լևոն Կարապետյանը, տենոր Ալեքսանդր Ժույկովը, «Փարոս» կամերային երգչախումբը: Համերգային ծրագրում ներառված է նաև կոմպոզիտոր Սիմոն Հովհաննիսյանի ստեղծագործությունը:
Նախագծին աջակցում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:
Համերգի մուտքն ազատ է:
Ս. թ. նոյեմբերի 30-ին ՀՀ մշակույթի նախարարությունում «Լույս անսահման…» խորագրով համերգին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Լիլիա Նիկոյանը, «Փարոս» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Րաֆֆի Միքայելյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆայել Ակոբյանցը և դաշնակահար Լևոն Կարապետյանը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)