Գալուստ Սահակյանը, Շարմազանովն ու Կարեն Ավագյանը՝ նախարարներ
Հասարակություն
Facebook սոցցանցի օգտատեր Համլետ Կիրակոսյանն իր էջում գրել է.
«Առաջարկ Սերժ Սարգսյանին
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ նշանակել ՀՀ արտաքին գործերի նախարար. տարբեր դիվանագիտական հանդիպումների ու բանակցությունների ժամանակ Գալուստը այնպիսի անհասկանալի, իրար վրա ելած, տամբատ մտքեր կարտահայտի, որ դիմացինները ոչինչ չեն հասկանա, քարանԳՈՒՍՏ կընկնեն, կշփոթվեն ու ծուղակում հայտնվելով՝ ի նպաստ Հայաստանի փաստաթղթեր կստորագրեն ու որոշումներ կընդունեն:
ԷԴՎԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ նշանակել պաշտպանության նախարար. իր հերոսական կեցվածքով ու խրոխտ արտասանությամբ ահ ու սարսափ կտարածի թշնամիների շրջանում եւ երիտհանրապետականների գլուխն անցած՝ կհասնի Բաքու, Ստամբուլ ու պոնտական ջրեր:
ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻՆ նշանակել էկոնոմիկայի նախարար. փուչիկ ու այլ անհրաժեշտ բաներ՝ թիվ-միվ, ցուցանիշ-մուցանիշ, փչելու արվեստին լավ է տիրապետում»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը