Հանուն Հայաստանի եվրոպական ապագայի
Հասարակություն
«Լոռվա երիտասարդների միասնություն» հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
««Լոռվա երիտասարդների միասնություն» հասարակական կազմակերպությունը.
Վերահաստատելով իր կանոնադրական սկզբունքներն ու նպատակները,
Կարևորելով երիտասարդների առանձնահատուկ դերն ու նշանակությունը հայկական արդի պետականաշինության և քաղաքացիական հասարակության կայացման գործում,
Ընդգծելով սոցիալական և իրավական պետության կայացման և ընդհանրապես՝ պետականաշինության, իրավական մշակույթի զարգացման գործում եվրոպական պետությունների փորձի կարևորությունը,
Ընդունելով պետաիրավական ոլորտում եվրոպական փորձի՝ հայկական իրականությունում մոտարկման առաջնայնությունը,
Կարևորելով մասնագիտական կրթության ոլորտում տարաբնույթ միջոցառումներում հայ երիտասարդների ակտիվ մասնակցությունը, համաշխարհային մակարդակով լավագույն ԲՈՒՀ-երում կրթություն ստանալը և/կամ շարունակելը,
Ընդգծելով հայ ժողովրդի ձևավորած սոցիալ-մշակութային արժեհամակարգի առանձնահատկությունը, համաշխարհային քաղաքակրթության մեջ դրա դերի և ազդեցության կարևորությունը, դրա, ինչպես նաև հայ մարդու արժանապատիվ կերպարի պահպանման և զարգացման գործում երիտասարդության առաքելությունը և
Վերահաստատելով վերոնշյալ առաքելությունը կենսագործելու սեփական հաստատուն կամքն ու պատրաստակամությունը,
Որոշում է.
Հայտնել իր պատրաստակամությունը Լոռվա երիտասարդների միասնություն հասարակական կազմակերպության Կանոնադրության սկզբունքների և նպատակների շրջանակներում մասնակցելու Հայաստանը Եվրոպայում համահայկական երիտասարդական-ուսանողական շարժման կողմից կազմակերպվող միջոցառումներին,
Ցուցաբերել իր պատրաստակամությունը Լոռվա երիտասարդների միասնություն հասարակական կազմակերպության Կանոնադրության սկզբունքների և նպատակների շրջանակներում օժանդակելու և նպաստել Հայաստանը Եվրոպայում համահայկական երիտասարդական-ուսանողական շարժման կողմից առաջարկվող նախաձեռնություններին,
Շարունակել ակտիվորեն հետևել պետականաշինության, սոցիալ-իրավական պետության, քաղաքացիական հասարակության կայացման, իրավական մշակույթի զարգացման ոլորտներում ընթացող գործընթացներին:
Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրոպայում համահայկական երիտասարդական-ուսանողական շարժումը վերջերս տարածել էր հաղորդագրություն, որում մասնավորապես նշվում էր՝
- Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրման գործընթացի ներկայիս մակարդակը,
- մտահոգված լինելով Հայաստանի Հանրապետության շուրջ ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների մեջ տեսանելի սպառնալիքներով,
- անհանգստացած լինելով ՀՀ անկախության և ինքնիշխանության դեմ օրեցօր խորացող և ահագնացող ներքին և արտաքին նախաձեռնությունների առկայությամբ,
- հրատապ համարելով ցանկացած բնույթի հակահայկական նախաձեռնություններին դիմակայելու համար ներքին դիմադրողականության ներուժի ձևավորումը, կայացումն ու զարգացումը,
- նվիրված լինելով Հայաստանի եվրոպական քաղաքակրթական կողմնորոշմանը,
- գիտակցելով երիտասարդության կարևոր դերն ու նշանակությունը պետության և հասարակության ապագայի կերտման գործում,
- կարևորելով ուսանողության վճռորոշ դերը երկրի զարգացման գործընթացում,
- հիմք ընդունելով եվրոպական արժեքների կարևորությունը, ՀՀ եվրաինտեգրման և իրական ժողովրդավարության հաստատման անհրաժեշտությունը,
- մտահոգված լինելով երկրի ներքին կյանքում ուսանողների շրջանում նկատվող չեզոքությամբ և պասիվությամբ,
- նպատակ ունենալով ձևավորել երկրի ապագայով մտահոգված ուսանողների ազգակենտրոն միություն՝
Կոչ ենք անում Հայաստանի եվրոպական ապագային հավատացող և հանուն այդ նպատակի գործելու ու պայքարելու պատրաստ բոլոր երիտասարդական կազմակերպություններին, ակտիվ և բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող ուսանողներին միանալ այս շարժմանը՝ մեր ընդհանուր գաղափարները առավել արագ և արդյունավետ իրագործելու նպատակով:
Կեցցե Ազատ, Անկախ և Ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե ազատատենչ և տաղանդավոր Հայ ժողովուրդը:
ԵՊՀ ուսանողներ
«Հայաստանը Եվրոպայում» համահայկական ուսանողական շարժում»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը