Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Վիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կան COP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատ Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին Կիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանել Կոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել են Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովին Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումները Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) 

ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովը՝ Երևանում

Արտաքին Քաղաքական

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետական և Եվրոպական Ժողովրդական կուսակցությունների նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցած ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին: Այն տեղի է ունեցել մայրաքաղաքի ժամանակակից արվեստի Գաֆեսճյան կենտրոնում:

Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը:

Գագաթնաժողովում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել բացման խոսքով:

Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովում.

«Եվրոպական Ժողովրդական կուսակցության մեծարգո՛ նախագահ Մարտենս,

Եվրոպական հանձնաժողովի մեծարգո՛ նախագահ Բարոզո,

Վրաստանի մեծարգո՛ նախագահ Սաակաշվիլի,

Մոլդովայի մեծարգո՛ վարչապետ Ֆիլատ,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ջերմորեն ողջունում եմ Եվրոպայի Ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերության առաջնորդների երևանյան գագաթնաժողովի բոլոր մասնակիցներին: Բարի գալուստ Հայաստան: Սա իսկապես պատմական նշանակության իրադարձություն է ինչպես Հայաստանի, մեր գործընկեր երկրների, այնպես էլ Եվրոպական միության և Եվրոպական ժողովրդական կուսակցության համար: Շուրջ մեկ տարի է անցել Մարսելում հայաստանյան երեք կուսակցությունների ԵԺԿ անդամակցությունից, և այսօր մենք արդեն պատիվ ունենք հյուրընկալելու այս հեղինակավոր համաեվրոպական կուսակցության Արևելյան գործընկերության ձևաչափով գագաթնաժողովը Երևանում:

Շնորհակալություն եմ հայտնում կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին ԵԺԿ-Արևելյան գործընկերություն գագաթնաժողովների ավանդույթը ձևավորելու համար: Պարո՛ն Մարտենս, Ձեր քաղաքական հարուստ կենսագրության ընթացքում Դուք բազմիցս ապացուցել եք տեսլականի ուժը: Դուք հսկայական ներդրում եք ունեցել Եվրոպական միության կայացման և ամրապնդման գործընթացում: Ձեր այս նախաձեռնությամբ Դուք նոր հնարավորություն ընձեռեցիք Եվրոպական միության անդամ չհանդիսացող այն պետությունների քաղաքական ուժերին, որոնք կիսում են եվրոպական արժեհամակարգը:

Շնորհակալ եմ Եվրոպական հանձնաժողովի նախագահ պարոն Ժոզե Մանուել Բարոզոյին, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին այս միջոցառմանը մասնակցելու համար: Կարծում եմ՝ ամենևին պատահական չէ մեր երեք երկրների քաղաքական կուսակցությունների անդամակցումը ԵԺԿ ընտանիքին: Դա ի ցույց է դնում առաջին հերթին այն նպատակաուղղվածությունը և ակնկալիքները, որոնք մեզ կապում են Եվրոպական միության հետ, չնայած, որ մեզնից յուրաքանչյուրը Եվրամիության հետ իր հարաբերությունները կառուցում է ուրույն ուղիով:

Մի քանի խոսք ասեմ այս դահլիճի մասին, որի ընտրությունը պատահական չէ: Սա ժամանակակից արվեստի Գաֆեսճյան կենտրոնի Վարդանանց սրահն է: Ահա այս պատին հայ մեծ վարպետ Գրիգոր Խանջյանը պատկերել է մեր ժողովրդի պատմության կարևորագույն դրվագներից մեկը. 451 թվականին, այսինքն 16 դար առաջ, երբ մենք արդեն 150 տարվա քրիստոնյաներ էինք, հայերն ստիպված եղան ելնելու կենաց և մահվան կռվի՝ պայքարելով քրիստոնեական կրոնից իրենց շրջելու, համաքրիստոնեական արժեքներին դավանելու հնարավորությունից զրկելու փորձերի դեմ: Անհավասար պայքարում և բազմաթիվ կյանքերի գնով մեր նախնիներին հաջողվեց պահպանել մեր ինքնությունը, մեր հավատը և մեր արժեքային համակարգը: Դարեր շարունակ այդ մարտահրավերներն առկա են մեր ժողովրդի պատմության մեջ: Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու էր մեզ համար այսքան կարևոր հայտնվել Եվրոպական ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքում, որի գործունեության առանցքում ընկած են համաեվրոպական արժեհամակարգն ու ժողովրդավարության հրամայականը:

Ինչպես վերահաստատվեց ԵԺԿ-ի բուխարեստյան մանիֆեստում, մեր քաղաքական ընտանիքը եվրամերձեցման շարժիչ ուժն է, բարեփոխումների ջատագովն ու իրականացնողը:

ԵԺԿ-ն մեծ դերակատարում ունի Արևելյան գործընկերությունը զարգացնելու և եվրամերձեցման նոր օղակի վերածելու հարցում: Դրա վառ ապացույցն էր Բաթումում կայացած գագաթնաժողովը և այսօրվա մեր հավաքը: Վստահ եմ, որ այսօրվա քննարկումներն իրենց բովանդակային ներդրումը կունենան ինչպես Եվրոպական ժողովրդական կուսակցության, այնպես էլ Արևելյան գործընկերության համատեղ նպատակների իրականացման գործում:

Եվս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ Հայաստանում և խնդրում եմ Նախագահ Մարտենսին նախագահել այս գագաթնաժողովը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին
Ամենադիտված