Որքա՞ն կարժենա Քիմ Քարդաշյանի հետ ամանորյա գիշերը
Հասարակություն
Քիմ Քարդաշյանի հետ ամանորյա գիշերվա (կամ երեկոյի) համար երկրպագուները ստիպված կլինեն տոմսի համար վճարել 125-ից 3 հազար դոլար։ Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 31-ին՝ Լաս Վեգասի 1OAK գիշերային ակումբում։ 125 դոլարով հյուրը կարող է պարզապես մտնել տարածք, իսկ 3 հազարի դիմաց նա կստանա սեղան՝ սրահում, հաղորդում է HuffingtonPost-ը։
Քարդաշյանից բացի երեկոն կզարդարեն այլ աստղեր եւս։ Երգչուհի Բեյոնսեի՝ երեկոյին ներկա լինելու համար հաստատությունը պետք է վճարի 1 մլն դոլար։ Հայկական արմատներով գեղեցկուհին ավելի «էժան է»՝ նա 1OAK ակումբից կաստանա 300 հազար։ Ընդ որում, նրա պարտականությունների մեջ հյուրերին ժպտալուց բացի այլ բան չի մտնում՝ գրում է slaq.am-ը:
Պետք է նշել, որ անցյալ տարի ամանորյա երեկոյի հյուրն է եղել Ֆերջին, ով գիշերային ակումբում իր ներկայության համար վաստակել է 100 հազար դոլար։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը