Նոբելյան մրցանակի 3 դափնեկիրներ Խաղաղության մրցանակը ԵՄ-ին տալու դեմ են հանդես եկել
Աշխարհ
Նոբելյան կոմիտեի` 2012թ. խաղաղության մրցանակը Եվրամիությանը հանձնելու որոշման դեմ բողոքով են հանդես եկել Նոբելյան մրցանակի երեք դափնեկիրներ, հաղորդում է korrespondent.net-ը:
Նրանք պահանջել են ԵՄ-ին չտալ մրցանակային 8 մլն կրոնը (924.500 եվրո):
Մրցանակը շնորհելու պաշտոնական արարողությունից մեկուկես շաբաթ առաջ` նոյեմբերի 30-ին, DPA գործակալության հաղորդմամբ, շվեդական Նոբելյան հանձնաժողով է ուղարկվել մի նամակ, որի տակ ստորագրել են Նոբելյան հետևյալ մրցանակակիրները. ՀԱՀ-ի առաջին սևամորթ արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն, 1976թ. Նոբելյան մրցանակի արժանացած Մայրիդ Մագուայրը (Հյուսիսային Իռլանդիա) և 1980թ. մրցանակի դափնեկիր Ադոլֆո Պերես Էսկիվելը (Արգենտինա):
Նամակի հեղինակների կարծիքով ընդունված որոշումը խախտում է այն չափանիշները, որ 1896թ. սամանել էր մրացանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելն իր կտակում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)