«Հրապարակ». Ոստիկանության բացահայտումները քաղաքական նպատակ ունեն
Հայկական Մամուլ
Վերջին շրջանում ոստիկանության կայքում կարելի է հանդիպել տասնյակ տարիների վաղեմության հանցագործությունների բացահայտումների` սպանություններից մինչև գողության բացահայտում, ինչն ուղղակի զավեշտալի է: Օրերս էլ գրվեց, որ հայրենի ոստիկանները 22 տարի անց գտել են «Մոսկվիչ» մակնիշի մի մեքենայի անվադողերի գողին:
Սակայն, պարզվում է` հնամենի հանցագործությունների բացահայտումները քաղաքական նպատակ ունեն: Դրանք, այսպես ասած, նախազգուշական մեսիջներ են` ուղղված ակտիվացած քաղաքական ուժերին: Հասկացնում են, որ կարող են ջրի երես դուրս գալ վաղուց մոռացված քրգործեր: Իսկ «Մոսկվիչի» պարագայում մեսիջն ուղղված էր Գագիկ Ծառուկյանին, ով 90-ականներին մեքենաների պահեստամասերի ներկրմամբ է զբաղվել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին