«168 ժամ». Պաղեստինը Լեռնային Ղարաբաղի համար նախադեպ կլինի՞.
Հայկական Մամուլ
Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դիտորդ պետության կարգավիճակ շնորհեց Պաղեստինի Ինքնավարությանը: Բնականաբար, քաղաքական-փորձագիտական շրջանակներում, ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե որքանով դա կարող է նախադեպ դառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ի պատասխան այդ հարցի` այս օրերին Երևանում գտնվող Օքսֆորդի համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր Նեյլ Մաքֆարլեյնը «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Սկզբունքորեն` այո, գործնականում' ոչ»:
Ըստ նրա` ճանաչման համար Լեռնային Ղարաբաղը պետք է ստանա ՄԱԿ-ի անդամների մեծամասնության աջակցությունը, բայց խնդիրն այն է, որ մեծ թվով պետություններ կան, որոնք ունեն նմանատիպ հիմնախնդիրներ: «Վերցնենք իմ հայրենի երկիրը` Կանադան: Ընդհանուր առմամբ` Կանադան իր արտաքին քաղաքականությամբ աջակցում է Հայաստանին: Բայց արդյո՞ք Կանադան կողմ կքվեարկի ԼՂՀ-ի ճանաչմանն այդպիսի քվեարկության ժամանակ: Ոչ: Ինչո՞ւ, որովհետև Կանադան ունի Քվեբեկի խնդիրը: Նույնը կարելի է ասել Իսպանիայի մասին, այնտեղ Կատալոնիայի հիմնախնդիրը կա, Մեծ Բրիտանիայում` Շոտլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Սլովակիան նույնպես ունի այդպիսի հիմնախնդիր, աֆրիկական պետությունները, և այդպես շարունակ»:
Բրիտանացի քաղաքագետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղին «այո» ասելը կստեղծի նախադեպ, որը ցանկալի չէ այդպիսի պետությունների համար:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին