«Ժողովուրդ». Վլադիմիր Պուտինը տվել է հստակ ձևակերպում, որով մենք առաջնորդվում ենք. ՀՀ վարչապետ
Հայկական Մամուլ
Ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը սկանդալային հայտարարություն է արել: Ըստ «Ժողովուրդ»-ի` խոսելով ԵվրԱզէՍ-ի նկատմամբ ՀՀ վերաբերմունքի մասին, նա ասել է. «ՌԴ-ԵՄ գագաթաժողովի ժամանակ Վլադիմիր Պուտինը տվել է հստակ ձևակերպում, որով էլ մենք ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ենք. այդ գործընթացները չի կարելի հակադրել, այլ դրանց պետք է նայել որպես փոխլրացում»:
Թերթը գրում է, որ այս հայտարարության հեղինակն անկախ, ինքնիշխան երկրի կառավարության ղեկավարն է: Փաստորեն, ՀՀ վարչապետի համար առաջնային են ոչ թե Սերժ Սարգսյանի խոսքերը, այլ ՌԴ նախագահի տված ձևակերպումները: Նա առաջնորդվում է Պուտինի խոսքերով: Եվ ամբողջ ողբերգությունն այն է, որ այս մասին նա նույնիսկ չի վարանում բարձրաձայն հայտարարել միջազգային լրատվամիջոցներով: Համաձայնեք, որ ցանկացած նորմալ երկրում սա կհամարվեր անամոթություն, խայտառակություն, երկրի ինքնիշխանության դեմ ոտնձգություն, իսկ հայտարարության հեղինակ պաշտոնյան կա՛մ հրաժարական կտար, կա՛մ պաշտոնանկ կարվեր: Բայց Տ. Սարգսյանին նման ճակատագիր չի սպառնում, որովհետև նա պարզապես խոստովանել է իրականությունը, իսկ ո՞վ է կասկածում, որ Ս. Սարգսյանի ու նրա իշխանության ներկայացուցիչների համար կարևորը Պուտինի ձևակերպումներն են:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին