«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը սկսել է քարոզարշավը
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանն, ըստ էության, սկսել է իր քարոզարշավը` այդ նպատակին ծառայեցնելով օտարերկրյա պետությունների պաշտոնյաներին: Վերջին օրերին նա Երևանում հերթով ընդունում է օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, ընդ որում, և՛ ՌԴ-ից, և՛ Եվրոպայից: Հասկանալի է՝ այսպես նա փորձում է ցույց տալ, թե շնորհիվ իր «հավասարակշռված, բազմավեկտոր, նախաձեռնողական արտաքին քաղաքականության»՝ ինքը նստում-ելնում է աշխարհի մեծերի, բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ընդ որում, ոչ թե ինքն է մեկնում նրանց մոտ, այլ վերջիններիս կանչում Երևան:
Դժվար չէ կռահել, թե ինչու են այդ պաշտոնյաներն էլ այդքան հոժարակամ գալիս Հայաստան, նրանք էլ ունեն իրենց շահերը, մասնավորապես՝ շարունակում են օրակարգում մնալ ԼՂ հակամարտության կարգավորման, ավելի ճիշտ՝ ազատագրված տարածքներում խաղաղապահներ տեղակայելու, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրները:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին