«Առավոտ». ԵԺԿ նախագահի այցելության ժամանակ Բադեյանը շախմատ էր խաղում
Հայկական Մամուլ
Ըստ «Առավոտ»-ի` երեկ Աժ-ում, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի այցելության ժամանակ, երբ պատգամավորները և երիտասարդ պառլամենտականները ուշիուշով լսում էին նրա և Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանին բոլորովին այլ բան էր հետաքրքրում: Նա, իհարկե, շարիկ չէր գլորում և ոչ էլ բոդիբիլդինգի մրցաշար էր դիտում, զբաղված էր ավելի ինտելեկտուալ ժամանցի տարբերակով: Պատգամավորը համակարգչով շախմատ էր խաղում: Նա նիստերի դահլիճում շախմատ սկսել էր խաղալ դեռևս մինչև Մարտենսի ժամանելը: Բայց նրա ժամանելուց հետո, անգամ ելույթների ժամանակ պարոն Բադեյանը չէր կարողանում կտրվել այդ խաղից:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին