Այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Աշխարհ
Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է:
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրն առաջին անգամ նշվեց 1988 թվականի դեկտեմբերի 1-ին` բազմաթիվ երկրների առողջապահության նախարարների հանդիպումից հետո: Այն աշխարհի մարդկությանն ուղղված կոչ է՝ միավորվելով կասեցնել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կործանարար համաճարակը, որը դարձել է ոչ թե մեկ երկրի կամ տարածաշրջանի, այլ ողջ երկրագնդի լրջագույն մարտահրավերներից մեկը:
1996 թվականին ՄԱԿ-ը հիմնում է վեց համաշխարհային կազմակերպությունների միություն` Միավորված ազգերի համատեղ ծրագիրը` ուղղված ՁԻԱՀ-ի դեմ պայքարին:
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ դարձավ կարմիր ժապավենը, որի գաղափարը պատկանում է նկարիչ Ֆրանկ Մուրին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)