Խոշոր ավիավթար Կոնգոյում. ավելի քան 30 մարդ է մահացել
Աշխարհ
Բրազավիլի (Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք) օդանավակայանի մոտակայքում բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ. հաղորդում է Agence France-Presse-ը: Ըստ ИТАР-ТАСС-ի՝ կործանվել է IL-76 մակնիշի ինքնաթիռ:
Նախնական տվյալների համաձայն՝ օդանավը վայրէջք կատարելիս փոթորկի պատճառով դուրս է եկել թռիչքուղուց, բախվել մոտակա տանը և այրվել: Ինքնաթիռի անձնակազմը և առնվազն 30 բնակիչ զոհվել են: Շուրջ 20 մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի վնասվածքներով:
Ըստ Agence France-Presse-ի՝ ինքնաթիռը չվերթ էր կատարել Բրազավիլի Պուենտ-Նուար նավահանգստից:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)