ՊՆ-ն կարձագանքի ՄԻՊ-ի պահանջին
Հայաստան
Երեկ ՄԻՊ-ը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ տասը տարի ծառայելով ՀՀ զինված ուժերում՝ սպայի կոչում ստացած զինծառայողը ցանկություն էր հայտնել վաղաժամկետ լուծարել պայմանագիրը և պահեստազորի արձակման մասին երեք զեկուցագիր էր ներկայացրել հրամանատարությանը՝ միաժամանակ հայտնելով, որ պատրաստ է փոխհատուցել ուսման ծախսերը: Սակայն արդեն յոթ ամիս է, ինչ Պաշտպանության նախարարությունից ոչ մի կերպ չեն արձագանքում սպայի պահանջին:
«Եթե կա նման օրինախախտում, և եթե ՄԻՊ-ի հայտնած օրինախախտումն իրավաբանորեն հիմնավորված է և համապատասխան կարգով դիմել է պաշտպանության նախարարությանը, ուրեմն համապատասխան արձագանք անպայման կստանա»,- Lurer.com-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արծրուն Հովհաննիսյանը:
Տեղեկացնենք, որ նախարարության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում Պաշտպանը հայտնաբերել է օրենքի պահանջների խախտում և առաջարկել կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում կատարած պաշտոնատար անձանց։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի