Բրյուսելը վրդովված է ամանորյա տոնածառի փոխարեն տեղադրված «դեղատնից»
Աշխարհ
Բելգիայում հազարավոր մարդիկ համաձայնություն են ստորագրել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով աբստրակտ սարքավորման դեմ, որն այս տարի հայտնվել է Բրյուսելի կենտրոնական հրապարակում ամանորյա ավանդական տոնածառի փոխարեն. հաղորդում է BBC-ն:
Առցանց համաձայնության տակ արդեն ստորագրել է ավելի քան 11 հազար մարդ:
Լուսարձակող սարքավորման դեմ հանդես եկող քաղաքացիները մեղադրում են քաղաքապետարանին այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է իրական տոնածառ տեղադրել հրապարակում՝ վախենալով վիրավորել ոչ քրիստոնյա ազգերին, մասնավորապես՝ մուսուլմաններին:
Քաղաքապետարանն իր հերթին պնդում է, թե նման աբստրակտ տոնածառն ապացուցում է Բրյուսելի «ավանգարդային էությունը», որն ունակ է իր մեջ համատեղել ժամանակակից մշակույթն ու ավանդույթները:
Հսկայական 20-մետրանոց ամանորյա տոնածառին, որն ամեն տարի տեղադրվում է Grand Place հրապարակում, այս տարի փոխարինել է 25 մետր բարձրությամբ փիրուզագույն սարքավորում: Շատերը կարծում են, որ այն համահունչ չէ մոտակայքում գտնվող 17-րդ դարի հնության շենքերի հետ: Այս լուսարձակող սարքավորում-տոնածառն արդեն ստացել է «դեղատուն» անվանումը, քանի որ բնակիչների կարծիքով նա իր կանաչ լույսով հիշեցնում է դեղատան վահանակ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)