Կապանում կվերաբացվի Գարեգին Նժդեհի բարեկարգված հուշահամալիրը
Հայաստան
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12.00, Կապանում կվերաբացվի Գարեգին Նժդեհի բարեկարգված հուշահամալիրը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բարեկարգել է հուշահամալիրը, հարակից պուրակը։ Իրականացվել են լուսավորման, հողային աշխատանքներ, տեղադրվել են նստարաններ, ամրացվել են սալիկները, վերանորոգվել են մայթեզրերը, ցանկապատերը, պուրակում տեղադրվել են Գարեգին Նժդեհի ասույթներով պաստառներ։ Բարեկարգման աշխատանքներին աջակցություն են ցուցաբերել Սյունիքի մարզպետարանը և Կապանի քաղաքապետարանը։
Բարեկարգման աշխատանքներին մասնակցել են ոչ միայն համապատասխան մասնագետները, այլև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնի շուրջ 100 կամավորներ։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի