ԱՄՆ-ի Սենատն արգելել է Պենտագոնին զենք գնել Рособоронэкспорт-ից
ԱՄՆ
ԱՄՆ-ի Սենատն ուրբաթ օրը՝ նոյեմբեր 30-ին, փոփոխություն է կատարել ռազմական բյուջեի մեջ, ըստ որի՝ Պենտագոնին արգելվում է զենք գնել Рособоронэкспорт-ից՝ Ռուսաստանի խոշորագույն սպառազինությունների արտահանողից: Ինչպես հաղորդվում է Foreign Policy-ի կայքում, արգելքը վերաբերում է նաև Աֆղանստանում ռազմական գործողությունների համար նախատեսված ուղղաթիռներին: Փոփոխությունն ընդունվել է միաձայն:
Արգելքի համար հիմք էր հանդիսացել այն, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Բաշար ալ Ասադի ռեժիմին: Փոփոխությունների կողմ հանդես եկող սենատորները պնդում են, որ ԱՄՆ-ի հարկատուների փողերը նույնիսկ անուղղակիորեն չպետք է ֆինանսավորեն Սիրիայի
Ըստ Foreign Policy-ի տվյալների՝ Սիրիայում հակամարտության ընթացքում, որը սկսվել է 2011-ի մարտին, Ռուսաստանն այս երկրին միլիարդ դոլարի զենք է մատակարարել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)