Լուկաշենկոն բելառուսներին արգելել է ազատվել աշխատանքից
Աշխարհ
Բելառուսի նախագահի Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է արգելել ազատվել աշխատանքից սեփական կամքով մոդեռնիզացման գործընթացում գտնվող փայտամշակման ձեռնարկությունների աշխատողներին: Այս մասին Բելառուսի նախագահը հայտարարել է ուրբաթ օրը Борисовдрев ձեռնարկություն այցելության ժամանակ:
«Պատրաստե՛ք հրամանագիրը: Մինչև մոդեռնիզացման գործընթացի վերջ աշխատողներին աշխատանքից ազատվելն արգելվում է: Աշխատողը չի կարող դուրս գալ առանց ձեռնարկության ղեկավարի թույլտվության: Եթե թույլ տա, թող գնա, թույլ չի տա՝ պետք է աշխատի: Խախտման համար՝ հարկադիր աշխատանքների: Վերաբերում է բոլոր աշխատողներին, մասնագետներին և ղեկավարներին»,- ասել է Լուկաշենկոն, փոխանցում է Подробности.ua-ն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)