ԱՄՆ-ը շարունակում է օգնություն ցուցաբերել Պաղեստինին
ԱՄՆ
Չնայած ՄԱԿ-ում Պաղեստինին դիտորդ-պետության կարգվիճակ շնորհելու քվեարկության ժամանակ ԱՄՆ-ը դեմ էր քվեարկել, այնուհանդերձ, շարունակում է ֆինանսական օգնություն ցուցաբերել Պաղեստինին: Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը. փոխանցում է Риа Новости-ն:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նախօրեին որոշում էր կայացրել Պաղեստինին շնորհել ՄԱԿ-ի ոչ անդամ դիտորդ-պետության կարգավիճակ:
«ԱՄՆ-ի վարչակազմը և նախագահը հստակ հասկացրել են, որ շարունակելու են իրենց աշխատանքը Մերձավոր Արևելքում այն պայմաններում, որոնք այժմ առկա են: Մենք մտադիր ենք շարունակել ֆինանսական օգնության տրամադրումը Պաղեստինին, քանի որ այդ գումարը կօգնի նրան վերահսկել իր տարածքները, ապահովել անվտանգությունը և բավարարել պաղեստինցի ժողովրդի կարիքները, որն անկասկած ունի մեր օգնության կարիքը»,-հայտարարել է Նուլանդն ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նա հիշեցրել է, որ 2012-ի տվյալներով՝ ԱՄՆ-ը պլանավորում է 495 մլն դոլարի չափով օգնություն հատկացնել Պաղեստինին: Ֆինանսավորում հատկացնելու մասին որոշումների մի մասը դեռ գտնվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի հաստատման փուլում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)