Բահրեյնում ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել
Աշխարհ
Բահրեյնի ոստիկանությունը Մանամեում արցունքաբեր գազ է կիրառել հակակառավարական ցույցի շիա մասնակիցների դեմ: Ցուցարարները դուրս էին եկել փողոց ընդդիմադիր «Փետրվարի 14-ի հեղափոխության երիտասարդական կոլաիցիայի» կոչով, ովքեր հանդես են գալիս շիական Մահազա թաղամասի շրջափակման դեմ: Ցուցարարները, որոնցից մի քանիսը դիմակներով էին, Բահրեյնի թագավորի դեմ կարգախոսներ էին բղավում և թափահարում ձերբակալված շիա ակտիվիստների նկարներով պաստառները. հաղորդում է Голос России-ն:
Նշենք, որ բողոքի զանգվածային ցույցերը չեն դադարում ցնցել Բահրեյնն անցած տարվա մարտ ամսից: Այդ ժամանակ ոստիկանությունը կոպտորեն ճնշել էր սունիների իշխող ռեժիմի դեմ շիաների ապստամբությունը, որոնք կազմում են երկրի բնակչության 75%-ը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)