Ղրիմում ընթանալու են հայ կինոյի օրեր
Գիտություն և Մշակույթ
Ուկրաինայում դեկտեմբերի 2-ին Ղրիմի «Կոսմոս» կինոթատրոնում տեղի կունենա հայ կինոյի օրերին նվիրված միջոցառման բացման արարողությունը. հաղորդում է Analitika.ua-ն:
Առաջին ֆիլմը, որը ներկայացվելու է հանդիսատեսին, կլինի «Փեսացուն կրկեսից»-ը: Տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է բարեգործական հաստատություններին:
Ինչպես նախկինում էր հաղորդել գործակալությունը, ապրիլի 22-28-ը Դոնեցկի «Զվյոզդոչկա» կինոթատրոնում ներկայացվել էին համամարդկային պատմության մեջ հայերի ունեցած ներդրումների և Եվրոպայում եկեղեցաշինության մեջ հայերի ունեցած մեծ լումայի մասին պատմող ֆիլմեր:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)