Կոնգոյում կործանված ինքնաթիռի զոհված օդաչուներից մեկն Ուկրաինայի քաղաքացի է
Աշխարհ
Հայտնի է դարձել, որ Կոնգոյում Il-76 մակնիշի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված օդաչուների թվում կար նաև Ուկրաինայի քաղաքացի, նրա դին հայտնաբերվել էր ինքնաթիռի կործանման վայրում. այս մասին հաղորդում է Associated Press-ը: Որպես օրենք՝ ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է լինում երեք-չորս անձից, սակայն մյուս օդաչուների մասին դեռ տեղեկություն չկա:
Նշենք նաև, որ բեռնատար ինքնաթիռի անձնակազմի 7 անդամներից 5-ը ՀՀ քաղաքացիներ են եղել։ Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ նրանք այնտեղ աշխատել են պայմանագրային հիմունքներով։
Հիշեցնենք, որ Բրազավիլի (Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք) օդանավակայանի մոտակայքում բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ. հաղորդում է Agence France-Presse-ը: Ըստ ИТАР-ТАСС-ի՝ կործանվել է IL-76 մակնիշի ինքնաթիռ:
Նախնական տվյալների համաձայն՝ օդանավը վայրէջք կատարելիս փոթորկի պատճառով դուրս է եկել թռիչքուղուց, բախվել մոտակա տանը և այրվել: Ինքնաթիռի անձնակազմը և առնվազն 30 բնակիչ զոհվել են: Շուրջ 20 մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի վնասվածքներով:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)