Քրիստինա Օրբակայտեն արդեն որոշել է ինչպես անցկացնել Ամանորը
ԱՐԽԻՎ
Ռուսական էստրադայի հայտնի երգչուհիներից Քրիստինա Օրբակայտեն որոշել է իրեն հանգիստ տալ և չաշխատել ամանորյա գիշերը, ինչպես դա անում է արտիստների մեծ մասը:
Քրիստինա Օրբակայտեն ցանկանում է 2013 թվականն անցկացնել ընտանեկան միջավայրում:
Նա ցանկանում է իր շուրջը տեսնել իր երեխաներին, մորը՝ Ալլա Պուգաչովային, և, իհարկե, ամուսնուն:
«Ցանկանում ենք հավաքել բոլոր երեխաներին, բոլոր ծնողներն: Մեր ընտանիքը մեծ է»,-ասել է Քրիստինան ռուսական լրատվամիջոցներին:
Արժե նշել, որ այս Ամանորը փոքրիկ դստեր՝ Կլավդիի համար կլինի առաջինը:
Երգչուհին նաև խոստովանել է, որ շատ չի տանջվի նվերների ընտրության հարցում, քանի որ որոշել է նվերները գումարի տեսքով մատուցել: Գրում է glamurchik.tochka.net-ը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)