ԱՄՆ-ն մտադիր է հրաժարվել մեկդոլարանոց թղթադրամից
ԱՄՆ
ԱՄՆ-ի Կոնգրեսը դիտարկում է մեկդոլարանոց թղթադրամը մետաղադրամով փոխարինելու հնարավորությունը. փոխանցում է News.ru-ն:
Ինչպես կարծում են Կոնգրեսի անդամները, դա հնարավորություն կտա ամերիկյան իշխանություններին բյուջեում առաջիկա 30 տարիների ընթացքում խնայել 4.4 մլրդ դոլար: Սննդի և խմիչքի ապարատների վաճառքով զբաղվող առևտրական ընկերություններն արդեն վաղուց են հանդես գալիս թղթադրամներից հրաժարվելու օգտին: Նրանց խոսքերով՝ կոպեկներն ավելի քիչ են հանգեցնում ապարատների խափանմանը՝ ի տարբերություն թղթադրամների:
Իսկ հենց ԱՄՆ-ի քաղաքացիներն առանձնապես էնտուզիազմ չեն ցուցաբերում այդ գաղափարի նկատմամբ: Անցած 5 տարվա ընթացքում ԱՄՆ-ն հատել էր 2.4 մլրդ դոլարի մեկդոլարանոց կոպեկներ, սակայն մեկ տարի առաջ դրանց հատումը դադարեցվել էր: Այդ կոպեկների մեծամասնությունն այժմ պահվում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում: Ենթադրվում է, որ նոր մետաղադրամների արտադրության համար կօգտագործվեն առավել էժան մետաղներ, ինչպես օրինակ ցինկը, արճիճը և ալյումինը:
Փորձագետների կարծիքով՝ թղթադրամներն անհրաժեշտ է փոխել յուրաքանչյուր 4 տարին մեկ, այնինչ մետաղադրամները կարող են շրջանառության մեջ մնալ նվազագույնը 30 տարի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)