Կոնգոյում ավիավթարի հետևանքով զեհերի թիվը հասել է 32-ի
Աշխարհ
Կոնգոյի Հանրապետությունում Il-76 մակնիշի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 32 մարդ։ Նրանց մարմինները դուրս են բերվել դեպքի վայրիվ, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով Կարմիր խաչի ներկայցուցչին:
Նրա խոսքերով՝ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները երկրի մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանի մերձկայքում, որտեղ նախօրեին՝ նոյեմբերի 30-ին ինքնաթիռը վթարի էր ենթարկվել վայրէջք կատարելիս: Ենթադրվում է, որ զոհերի թիվը կարող է ավելի շատ լինել: Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ մետ 20 մարդ վիրավոր է և տեղափոխվոլ է հիվանդանոց:
Նշենք նաև, որ բեռնատար ինքնաթիռի անձնակազմի 7 անդամներից 5-ը ՀՀ քաղաքացիներ են եղել։ Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ նրանք այնտեղ աշխատել են պայմանագրային հիմունքներով։
Հիշեցնենք, որ Բրազավիլի (Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք) օդանավակայանի մերձակայքում բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ. հաղորդում է Agence France-Presse-ը: Ըստ ИТАР-ТАСС-ի՝ կործանվել է IL-76 մակնիշի ինքնաթիռ:
Նախնական տվյալների համաձայն՝ օդանավը վայրէջք կատարելիս փոթորկի պատճառով դուրս է եկել թռիչքուղուց, բախվել մոտակա տանը և այրվել: Ինքնաթիռի անձնակազմը և առնվազն 30 բնակիչ զոհվել են: Շուրջ 20 մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի վնասվածքներով:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)