ԱՄՆ-ում 60 օր շարունակ չբորբոսնող հաց են թխում
ԱՄՆ
Ամերիկյան ընկերությունը մշակել է հացի նոր տեսակի թխման մեթոդ, որը չի բորբոսնում 60 օրվա ընթացքում, այս մասին գրում է BBC-ի գիտական թղթակից Մաթ Մակգրաթը, փոխանցում է Korrespondent.net-ը: Նման հացը անցնում է միկրոալիքային վառարանի միջով, որի լուսարձակումը սպանում է խմորում պարունակվող բորբոսը:
Ընկերությունը պնդում է, որ այս մեթոդը թույլ կտա զգալիորեն կրճատել սննդատեսակների փչացման հետևանքով վնասները: Միայն Մեծ Բրիտանիայում արտադրվող ամբողջ հացի մեկ երրորդը աղբն է նետվում: Այս մեթոդը կարող է կիրառվել նաև այլ սննդատեսակների մեջ, այդ թվում նաև թարմ հնդկահավի մսի, մի շարք մրգերի և բանջարեղենների դեպքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)