Սահակյանն ու Յիրիկյանը քննարկել են Արցախում կապի ոլորտի հետ առնչվող հարցեր
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում կապի ոլորտի զարգացման հետ առնչվող տարբեր հարցեր:
ԼՂՀ ղեկավարը ողջունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների իջեցումը՝ այն համարելով կարեւոր թե տնտեսական, թե սոցիալական տեսանկյուններից:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ հանրապետությունում տարբեր մարդասիրական ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրներին:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան