Ամեն ինչ կնվիրեմ, բացի իմ սիրելի շարֆերից. Նարինե Դովլաթյան (լուսանկարներ)
Հասարակություն
Ձմռան առաջին օրով իր երկրպագուներին դեռեւս աշնանային ջերմություն ու տրամադրություն է փոխանցում Նարինե Դովլաթյանը, որի նոր ֆոտոշարքն արվել է Բուսաբանական այգում:): «Հատուկ այս ֆոտոսեսիայի համար փնտրում էինք պատեֆոն/գրամոֆոն: Երկար փնտրտուքներից հետո որոշեցի «ֆեյսբուքյան» էջիս միջոցով գտնել, եւ գեղեցիկ գործիքն ինձ տրամադրեց բոլորովին անծանոթ ընկերներիցս մեկը՝ Արմեն Ունանյանը», - BRAVՕ.am-ի հետ զրույցում պատմել է երիտասարդ երգչուհին՝ նշելով, որ իրեն լուսանկարել է լուսանկարիչ Լիլիթ Մուրադյանը:

Ձմռան շունչն արդեն զգացած Նարինեի ամենասիրելի եղանակն, այնուամենայնիվ, աշունն է. սիրում է «խորհրդավորությունը, գույներն ու խառը տրամադրությունը». «Բացի այդ, սկսում եմ կրել իմ սիրելի շարֆերը: Ես, քույրս, մայրիկս գործում ենք տարբեր տեսակի ու գույների շարֆեր. Մտերիմներս կատակով ասում են, եթե շատ հայտնի դառնամ, բացվի իմ թանգարանը, ապա մի տեղում կլինեն իմ իրերը, մյուսում՝ իմ բոլոր շարֆերը: Ամեն ինչ կնվիրեմ, բացի իմ սիրելի շարֆերից: Նաեւ հատուկ թուլություն ունեմ թեւնոցների նկատմամբ: Ինքս էլ տարբեր մանրուքերից ու թելերից պատրաստում եմ թեւնոցներ»:

Առօրյայում նախընտրելով սպորտային ոճը՝ երգչուհին չի կրում բարձրակրունկ կոշիկներ, որոնցով նրան կարող ես տեսնել միայն ելույթների ժամանակ.«Մերոնք շունչները պահած նայում են, որ երգելիս հանկարծ չընկնեմ: Բարեբախտաբար, դեռ ոչ մի անգամ չեմ ընկել, բայց կյանքում ամեն ինչ էլ պատահում է, կարեւորը խուճապի չմատնվես»:
Այժմ երգչուհին նկարահանվում է ամանորյա ֆիլմում, որը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ՝ Նոր տարվա գիշերը, բացի այդ առաջիկայում պատրաստվում է բենդի հետ ներկայանալ ակումբային մենահամերգով. «Շատ-շատ եմ ուզում երգել, մեջիցս դուրս է գալիս այդ էներգիան: Ուզում եմ իմ տրամադրությունն ու լիցքերը փոխանցել այն մարդկանց, ովքեր սիրում են երգերս»:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիլիթ Մուրադյանի եւ Նարե ջան Մկրտչյանի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը