Լիդուշիկը գնում է իր երազանքի հետևից
Հասարակություն
Փոքրիկ երգչուհի Լիդուշիկը միշտ երազել է լինել Իտալիայում, այդ մասին նա ասել է նաև հաղորդումներից մեկի ժամանակ: Երգչուհու համար մեծ ուրախություն էր մանկական Նոր ալիք 2011-ի ժամանակ իտալական «Ti lascio una canzone» երաժշտական հեռուստաշոուին մասնակցելու հրավեր ստանալը:
Այսօր արդեն երգչուհու երազանքը իրականացման փուլում է: Լիդուշիկը վաղը մեկնելու է Իտալիա, որտեղ որպես հատուկ հյուր կմասնակցի հեռուստաշոուին:
«Այդ հեռուստաշոուի ժամանակ հատուկ հյուրի կարգավիճակով հրավիրում են շատ նշանավոր արտիստների, ինչը մեզ համար շատ ուրախալի և պարտավորեցնող է»,- esyes.am-ի հետ զրույցում նշեց երգչուհու տատիկը, ում հետ Լիդուշիկը մեկնելու է:
Հեռուստաշոուի մասնակիցները երգելու են կենդանի նվագակցությամբ, թե Լիդուշիկն ինչ երգ կներկայացնի, պարզ կդառնա Իտալիայում՝ շոուի փորձերի ժամանակ:
Նշենք, որ երգչուհին պետք է ելույթ ունենար նաև ռուսական «Песенка года»-ի ժամանակ, որտեղ պետք է զուգերգով հանդես գար Ժասմինի հետ, սակայն ժամանակային առումով այցելությունն Իտալիա խանգարել է: Երգչուհին ավելի ճիշտ է համարել Իտալիա գնալը, քանի որ նախորդ տարի արդեն մասնակցություն ունեցել է «Песенка года»-ին, հուսով է՝ հաջորդ տարի ևս այնտեղից հրավեր կստանա:
Լիդուշիկը Հայաստան կվերադառնա դեկտեմբերի 7-ին և կպատրաստվի հունվարի 19-ին Գյումրիում կայանալիք մենահամերգին: Ամենայն հավանականությամբ նա մենահամերգով հանդես կգա նաև Մարալիկում, որտեղ հանդիսատեսը շատ է ցանկանում տեսնել և լսել երգչուհուն:
Մինչև Նոր տարի Լիդուշիկը կներկայացնի նաև ամանորյա նոր երգ:
esyes.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը