«Jesus Christ Superstar» ռոք-օպերան՝ Սունդուկյանի բեմում
Հայաստան
Աշխարհահռչակ կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Վեբերի և Թիմ Ռայսի հանրահայտ ռոք-օպերան՝ «Jesus Christ Superstar»-ը («Հիսուս Քրիստոս Գերաստղ») առաջին անգամ դեկտեմբերի 11-ին ներկայացվելու է Գ. Սունդուկյանի անվան պետական թատրոնում, տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը:
Նախաձեռնությունը Զբոսաշրջիկների և ճանապարհորդների միջազգային ասոցիացիայինն է:
Համերգի նպատակը տուրիզմը և արվեստը խթանելն է:
Օպերան Աստվածաշնչի հիմքով ներկայացնում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին 7 օրերը Հուդայի տեսանկյունից: Հուդան չէր ցանկանում դավաճանել Հիսուսին, բայց ստիպված էր դա անել ճակատագրի, համոզմունքների ճնշման տակ և Աստծո կամքով:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի