Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Եթե ՀՀ նախագահը «ցնդած լիներ»

Վերլուծական

Եթե հայ ժողովուրդը բուռն ցանկություն ունենար «ցնդած» նախագահ ունենալ, այդ առումով 2013թ. հազվագյուտ բախտորոշ տարի կլիներ. նախագահական ընտրություններում մասնակցելու հայտ է ներկայացրել այնպիսի մի «գտածո», ինչպիսին Վարդան Սեդրակյանն է:

Հայ ժողովրդին իր գալիք ընտրություններում կողմնորոշելու, միաժամանակ ավելորդ մեկնաբանություններով չծանրաբեռնելու համար, ուղղակի մեջբերենք նախագահի այս հազվագյուտ թեկնածուի (լրագրողներից մեկի՝ «էկզոտիկ» որակումից Սեդրակյանն ահագին բարկացել է, այնպես որ ավելի լավ է «շառից-փորձանքից հեռու»-ից ելնելով՝ զերծ մնալ նաև նման որակումից՝ մեկ էլ տեսար ու... իզուր տեղը ի՞նչ կարիք կա ապագա նախագահի աչքից հենց էս գլխից ընկնել):

Եվ այսպես, Վարդան Սեդրակյանն ասում է, թե ինքը քաղաքական դաշտ է ուզում բերել էզոթերիկա, ցանկացած քաղաքական գաղափարախոսություններից վեր կրոնական մտածողություն, էպոս և դրանից բխող տիեզերական արդարություն։ Եվ որ իր շուրջ պետք է համախմբվեն ՀՀ երեք նախագահները, որոնց ձեռքում է կենտրոնացած 1991 թվականից առ այսօր կուտակված ողջ տնտեսական և քաղաքական պոտենցիալը:

«Էպոսի համար չկա հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք։ Այսօր Արևմուտքն է հզոր, վազենք Արևմուտքի՞ց ինչ-որ բան վերցնենք։ Ո՛չ, էպոսը բուն կենտրոնանում է հայ գենի և տիեզերական օրենքների վրա»,- սա Սեդրակյան-նախագահացուի արտաքին քաղաքականության տեսլականն է:

Տնտեսության հարցում նախագահի թեկնածուի մոտեցումներն ավելի առարկայական են և վերցված «Սասնա ծռերի» այն գլխից, երբ Մեծ Մհերը, տեղեկանալով, որ Սասունի սովի պատճառը ճանապարհին նստած առյուծն է, գնում է իր քեռի Թորոսի մոտ և հարցնում՝ «իսկ առյուծը մարդկանց մոտիկի՞ց է ուտում, թե՞ հեռվից», ու պարզելով այդ ամենը՝ սպանում է առյուծին, ժողովրդին ազատում սովից: Առյուծն էպոսագետի ներկայացմամբ՝ Հայաստանի տնտեսական շրջափակումն է: Ըստ որում, թեկնածուն այս առումով իրեն շնորհված առաքելություն է տեսնում, քանի որ ասում է, թե քեռի Թորոսը և մյուսները հստակ գիտեին սովի պատճառները, առյուծին սպանելու ձևը, սակայն իրենք այդ քայլը չէին անում, որովհետև իրենց դա տրված չէր: «Քեռի Թորոսն», ըստ երևույթին, Սերժ Սարգսյանն է, ով էլ, փաստորեն, պետք է գլխի գցի Սեդրակյանին «առյուծի»՝ մոտիկից կամ հեռվից ուտելու ձևը, ինչից հետո էլ ապագա նախագահը կլուծի «առյուծի» հարցերը. բայց թե ինչպես է պատրաստվում մեր ապագա նախագահը վերացնել-սպանել շրջափակումը, Սեդրակյանն այս անգամ չմանրամասնեց՝ ըստ երևույթին դարձյալ էզոթերիկայից ելնելով:

Ի դեպ, նախագահի այս թեկնածուն, բացի էպոսագետ լինելուց նաև կարողանում է կանխատեսել: Օրինակ, 1988թ.՝ ղարաբաղյան շարժման տարիներին, նա կանխագուշակել է, որ գալու է օրը և Վարդան Սեդրակյանը դառնալու է ՀՀ չորրորդ նախագահը: Ինչպես տեսնում ենք, կանխագուշակման առաջին փուլն արդեն իրականացել է՝ Վարդան Սեդրակյանն առաջադրվել է հենց որպես չորրորդ նախագահացու, այնպես որ մնացել է ընդամենը մի մանրուք՝ կանխատեսման երկրորդ փուլն էլ ու ... կարող էր չէ՞ Սեդրակյանն, ասենք, առաջադրվել 2008-ին էլ, բայց ո՛չ. 2008-ին նրա մասին ոչ ոք չխոսեց, իսկ այսօր ամբողջ Հայաստանն է խոսում, այնպես որ ամեն ինչ իր ժամանակին: Ի դեպ, սա Սեդրակյանի միակ կանխատեսումը չէ, նրա կանխատեսումներից շատերն արդեն վաղուց իրականություն են. օրինակ, ժամանակին, ըստ երևույթին, 1991թ.-ին նա կանխատեսել է ԽՍՀՄ փլուզումը, որից հետո կանխատեսեց անգամ Հայաստանի անկախությունը:

Իսկ հիմա մի պահ պատկերացնենք, որ 2013-ից ՀՀ ղեկը տրվում է Վարդան Սեդրակյանին: ԼՂՀ հիմնախնդրի շուրջ հերթական բանակցությունների շրջանակում հերթական առաջարկների փաթեթն է ներկայացվում, դրվում քննարկման և երբ բոլորի հայացքներն ուղղվում են դեպի ՀՀ նախագահը, Սեդրակյանը սկսում է. «.........»...

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված