Ճապոնիայում փլուզված թունելում հրդեհ է բռնկվել
Աշխարհ
Տոկիոյից 80 կմ արևմուտք գտնվող ավտոմայրուղու վրա թունելի փլուզման հետևանքով անհայտ քանակությամբ մեքենաներ են այրվել. փոխանցում է Agence France-Presse-ը:
Հրդեհը բռնկվել էր «Սասագո» թունելի փլուզման վայրում: Ոստիկանությունը դեպքի վայրում այրված մարմիններ է հայտնաբերել: Զոհերի քանակը դեռևս չի պարզվել, ավելի վաղ հայտնում էին 7 անհետ կորածի մասին:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարական ջոկատները: Սակայն նոր փլուզման սպառնալիքից խուսափելով՝ հիմնական փրկարարների զանգվածները դուրս են բերվել:
Տուժած անձինք հոսպիտալացվել են:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)