Թալիբներն Աֆղանստանում հարձակվել են Ջալալաբադի օդանավակայանի վրա
Աշխարհ
Աֆղանստանի արևելքում թալիբ մահապարտները հարձակվել են Ջալալաբադի օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկա-աֆղանական ամենախոշոր ռազմաբազայի վրա. հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղական ոստիկանությանը:
Աֆղանստանի պաշտոնական անձինք հայտարարել են, որ Ջալալաբադում ահաբեկչության մեջ մասնակցություն է ունեցել 9 գրոհային, և բոլորը սպանվել են:
Ոստիկանները հաղորդում են, որ զոհվածների մեջ կան ինչպես թալիբան շարժման ներկայացուցիչներ, այնպես էլ ՆԱՏՕ-ի զինծառայողներ:
ՆԱՏՕ-ի բազան Ջալալաբադում, ուր գտնվում է Աֆղանստանի՝ մեծությամբ երրորդ օդանավակայանը, հարձակման է ենթարկվել կիրակի առավոտյան: Թալիբները կրակ են բացել ռազմաբազայի ուղղությամբ և մի քանի ռումբ արձակել:
Հիշեցնենք, որ Ջալալաբադի օդանավակայանի ուղղությամբ ևս մեկ ահաբեկչություն էր իրականացվել փետրվար ամսին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)