Գույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում․ «Ազատություն»
Աստղագուշակ«Ազատության» տեղեկություններով՝ գույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրում, որոնք բնակիչների խոսքով, ըստ էության, փոխհատուցման և գույքից հրաժարվելու մասին են:
Թե ի՞նչ ձևակերպումներով են այս դիմումները, իրավական ի՞նչ հիմքեր ունեն, այս պահին հայտնի չէ։ Պաշտոնական պարզաբանում փոխհատուցման վերաբերյալ դեռ չկա։ Դիմումի տեքստին «Ազատությունը» դեռ չի ծանոթացել։
Փոխհատուցման վերաբերյալ խոսակցությունները Կիրանցում ակտիվացել են երեկվանից։
Գուղացիների փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ 54 հողակտոր է սահմանազատման հետևանքով անցնում սահմանի ան կողմը: Դրանք պատկանում են ավելի քան 30 անձի: Այսինքն՝ ավելի քան 30 բնակիչ այս ամենի հետևանքով իր գույքն ու սեփականությունը է կորցնում: