Մեքսիկայում 30 մարդ է հոսպիտալացվել անկարգութունների հետևանքով
Աշխարհ
Շուրջ 30 մարդ է հոսպիտալացվել Մեխիկոյի հիվանդանոցներում Մեքսիկայի նոր նախագահ էնրիկե Պենյա Նյետոյի երդման արարողության ժամանակ ծայր առած անկարգություների պատճառով: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով տեղական Կարմիր Խաչի բաժանմունքին:
Ընդդիմության տվյալներով՝ թեթև վնասվածքներ ստացած մարդկանց քանակը հասնում է 75-ի: Պաշտոնական իշխանությունները վիրավորների այդ քանակը չեն հաստատել: Նախկինում հաղորդում էին 8 վիրավորների մասին, որոնց թվում՝ ոստիկաններ, ևս 65 մարդ ձերբակալվել է:
Մեխիկոյի քաղաքապետի խոսքերով՝ ձերբակալվածներին սպառնում է 5-30 օրվա ազատազրկում: Քաղաքապետը տեղի ունեցածի պատասխանատվությունը դրել է Մեքսիկայի 3 անարխիստական կազմակերպությունների վրա:
Բախումները սկսվել էին դեռևս շաբաթ օրվա առավոտյան կոնգրեսի շրջանում, ուր ընթանում էր նախկին նախագահի լիազորությունների հանձնման արարողությունը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)