Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Հայաստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքը: Այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Այցի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը համառոտ ներկայացրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի և թանգարանի կառուցման պատմությունը, ինչպես նաև անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստական աշխատանքներին: ՀՑԹԻ տնօրենն իր խոսքում ընդգծեց թուրքական վարչակարգերի կողմից Օսմանյան կայսրությունում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ ազգաբնակչությանը ոչնչացնելու դրդապատճառների` ծրագրված ցեղասպանության մասին, որի նպատակն էր ստեղծել թուրքական ազգային պետություն` «Թուրքիան թուրքերի համար» կարգախոսով:
ՀՑԹԻ տնօրենը Ժոզե Մանուել Բարոզոյին հանձնեց Հայոց ցեղասպանության թանգարանի վերջին հրատարակությունները:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի