Ինչպես են ամերիկացիները պատրաստվում աշխարհի վերջին (տեսանյութ)
ԱՄՆ
NGC-ի լրագրողները հարցումներ են կատարել, որպեսզի պարզեն, թե ինչպես են ամերիկացիները պատրաստվում անցկացնել «աշխարհի վերջին օրը», և թե ով ողջ կմնա դրանից հետո:
«Տասը հարցվածներից երեքն ասել են, որ ամենից շատ փրկվելու հնարավորություն ունեն դերասան Թոմ Քրուզը և հայտնի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին»,– գրում է USA Today-ը:
Հարցվածների մեկ երրորդը կարծում է, որ «Երկաթե մարդը» ֆիլմի հերոս Ռոբերտ Դաունին բոլորից շատ է պատրաստված աշխարհի վերջին: Բացի նրանից, սուպերհերոսների եռյակի մեջ են մտել Բեթմենի դերակատար Քրիստիան Բեյլը (17 %) և Կապիտան Ամերիկան՝ Քրիս Էվանսը (14 %):
Հարցված տղամարդ ամերիկացիների 17 %-ը ցանկացել է աշխարհի վերջը Ջենիֆեր Էնիսթոնի հետ անցկացնել: Ցուցակում երկրորդը Մեգան Ֆոքսն է եղել՝ 13 % ցուցանիշով: Նրան են հետևում Սքարլեթ Յոհանսոնը (11 %) և Անջելինա Ջոլին (10 %):
Կանայք իրենց հերթին իրենց ձայները տվել են Ջորջ Քլունիին (23 %), Չեննինգ Տատումային (10 %) և Ռայան Հոսլինգին (6 %):
Հարցվածների մեծամասնությունը (55 %) ցանկանում է, որ «վերջին օրն» իր կողքին հոգևոր գիրք լինի՝, օրինակ Աստվածաշունչ կամ Ղուրան:
21 տարեկանից բարձր հարցվածները դեմ չէին լինի ալկոհոլային խմիչքներին, հատկապես՝ «Սեքս՝ ափին», «Փոթորիկ» և «Արյունոտ Մերի» կոկտեյլներին:
Հարցվածների 53 %–ն ասել է, որ եթե անցած տարի իմանար, որ աշխարհի վերջը գալու է, ավելի շատ ժամանակ կանցկացներ իրենց ընտանիքի հետ: 3 %-ը հայտարարել է, որ կթողներ աշխատանքը:
Tert.am


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)