Մենք մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին․ Պուտին
Օրվա խորհուրդՄենք մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված իր շնորհավորական նամակում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է APA-ն։
«Վստահ եմ, որ, համատեղ ջանքերով, մենք կշարունակենք համակարգված կերպով խթանել երկկողմ արդյունավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում, ինչպես նաև ջանքերի համակարգումը տարածաշրջանային հարցերում, ինչը, անկասկած, համապատասխանում է մեր բարեկամ ժողովուրդների շահերին և համահունչ է անվտանգության և կայունության ամրապնդմանը Հարավային Կովկասում և Կասպից ծովում»,- ասվում է Ռուսաստանի Դաշնության նախագահի նամակում։