Սոնա Շահգելդյանը Հյուսթոնի երգը ներկայացրել է որպես իր երգ (տեսանյութ)
Տեսանյութեր
Երգչուհի Սոնա Շահգելդյանը Facebook սոցիալական կայքի իր էջում ազդարարել է, որ երկրպագուներին է ներկայացնում իր նոր երգը:
Երգչուհին բառացիորեն գրել է. «Սիրելի ընկերներ, ձեզ եմ ներկայացնում իմ նոր երգի պրեմիերան»:
Սոնայի դրած հղումով YouTube մուտք գործելիս կարելի է հայտնաբերել I Look to You վերնագրով երգ՝ հոյակապ կատարում: Սակայն այս դեպքում ևս Սոնայի այցեքարտն են ոչ միայն անթերի կատարումները, այլև no comment շարքի արտահայտությունները: Վերջիններից այս դեպքում կարող է լինել «իմ նոր երգ» ասվածը. Սոնան պարզապես ներկայացնում է Ուիթնի Հյուսթոնի հայտնի I Look to You երգի իր մեկնաբանությունը՝ գրում է Tert.am–ը։
Կարելի է նկատել, որ Սոնան նաև ինչ-ինչ ոճային նմանության է հետամուտ եղել Հյուսթոնին՝ «քլիպում» տեղադրված իր լուսանկարում: Սոնայի կատարումը 3 վայրկյանով գերազանցում է բնօրինակը: Մնում է հուսալ միայն, որ խոսքը «թյուրիմացության» մասին է:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն