Իմ գույնզգույն շորը սև դարձնելու, իմ ծնունդներն Եռաբլուրում նշելու, իմ հայրենիքը ծախելու, իմ տառապյալ օրերի միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է
Հրապարակումներ2020 թվականի 44- օրյա պատերազմի ժամանակ զոհված հերոս Մխիթար Գալեյանի մայրը իր էջում գրել է․
«Իմ որդու, իմ ընտանիքի ճակատագրի խեղաթյուրման համար, իմ գույնզգույն շորը սև դարձնելու, իմ տատիկական սերը նորից մայրականի վերածելու, իմ ծնունդներն Եռաբլուրում նշելու, իմ հայրենիքը ծախելու, իմ տառապյալ օրերի միակ մեղավոր Նիկոլ Փաշինյան դու հատուցելու ես քո ամեն բջիջով,դու իմ ընտանիքի թշնամին ես
ՎԱՂԸ 26.05.2024 թ․ ժ 16:00 ին ԵՍ ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՍ ԿՈՂՔԻՆ ԵԿԵՂԵՑԻՒՍ ԿՈՂՔԻՆ»։