Դրոշմակնիքը դրվել է անձնագրի առաջին էջում (տեսանյութ)
ԱՐԽԻՎ
Լուրեր.com-ի տեղեկություններով՝ թիվ 1/16 ընտրատեղամասում դրոշմակնիքը դրվել է անձնագրի առաջին էջում, ոչ թե՝ վերջին։
Լուրեր.com–ի հետ զրույցում հանձնաժողովի անդամն ասաց, որ դա պատահականության հետևանք է եղել։
«Անձնագիրը թարս է դրված եղել, պատահական այդ անձնագրում դրվեց այդ էջում»,– ասաց նա։
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ մեր տեղեկություններով նման դեպք էլի է գրանցվել, սակայն վստահված անձի կողմից կանխվել է, նա ասաց, որ դեպքը եղել է մեկ անգամ, իսկ տեղեկություններ տվողը զրպարտել է։
Նշենք նաև, որ տվյալ անձը ներկայացավ իբրև հանրապետական և հավելեց, որ «ընտրություններն անցել են չափազանց արդար և թափանցիկ»։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)