SMS-ը 20 տարեկան է
Աշխարհ
Դեկտեմբերի 3-ին նշվում է առաջին SMS-հաղորդագրության ուղարկման 20-ամյակը: 1992 թվականին բրիտանական հեռահաղորդակցական ընկերության աշխատակից Նիլ Պեպուորտը ժամանակից մի փոքր շուտ շնորհավորել էր գործընկերոջը Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ: Այդ ժամանակից ի վեր աշխարհում ուղարկվել է մի քանի տրիլիոն կարճ տեքստային հաղորդագրություն:
Վերջերս SMS-ների մրցակիցներ են դարձել նոր տեսակի հաղորդագրությունները:
Սմարթֆոնների ծրագրերը թույլ են տալիս բաժանորդներին անվճար գրանցվել, ինչը որոշ չափով նվազեցրել է «հոբելյարի» հանրաճանաչությունն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն. գրում է BBC-ն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)