Սլովենիայի նախագահ է դարձել նախկին վարչապետը
Աշխարհ
Սլովենիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլում, որն ընթանում էր դեկտեմբերի 2-ին, հաղթանակել է երկրի նախկին վարչապետ Բորութ Փահորը. հաղորդում է AFP-ն:
99% քվեաթերթիկները հաշվելուց հետո Սոցիալ դեմոկրատական կուսակցության թեկնածուն հավաքել է ձայների 67.2%-ը: Նրա ընդդիմադիր Դանիլո Թյուրքի օգտին քվեարկել է ընտրողների 32.8%-ը:
Ընդհանուր առմամբ՝ նախագահական ընտրությունների ժամանակ արձանագրվել է ընտրողների ցածր ակտիվություն. ընտրությանը ներկայացել է ընտրողների միայն 32%-ը, որը կազմում է 1.7 մլն մարդ:
Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը Բորութ Փահորի գլխավորությամբ հաղթանակ էր տարել խորհրդարանական ընտրություններում 2008թ.: Սակայն 2011-ին նրանք խորհրդարանում զիջեցին ընդդիմադիր ձախակողմյան կուսակցությանը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 2011թ. սեպտեմբերին Սլովենիայի խորհրդարանը անվստահության քվե ներկայացրեց Բորութ Փահորի ղեկավարած կառավարությանը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)