Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ կունենա Բրյուսելում
Արտաքին Քաղաքական
Դեկտեմբերի 4-6-ը տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել: Պավիրակությունը կգլխավորի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նախատեսված են հանդիպումներ Եվրոպական Խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի հետ: Պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպումներից բացի ԲՀԿ նախագահը կունենա նաև առանձին պաշտոնյաների հետ հանդիպումներ: Այցի ավարտին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից կտրվի ընթրիք' Բելգիայի հայ համայնքի պատասխանատուների մասնակցությամբ:
ԲՀԿ լրատվական ծառայություն


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում