Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ոստիկանության դարի բացահայտումը, վարչապետի էվրիկան և Նոնոյի դիպլոմը

Վերլուծական

Շաբաթ էր, ամսվա շաբաթներից ամենաառեղծվածայինը։ Հենց այդ շաբաթ էր, որ պետք է բացահայտվեր դարի գողությունը, որն արդեն մի քանի տասնամյակ համարվում էր ամենախորհրդավոր, անբացահայտելի հանցագործությունը, որի մասին անգամ արգելվում էր բարձրաձայն մտածել, ուր մնաց խոսել, ու հենց այդ պատճառով է, որ հասարակությունը բացարձակ անտեղյակ է միջադեպից: Վախը մարդկանց ստիպել էր լռել, լռել տարիներով, դարերով և միայն միջադեպից տեղյակներն էին, որ ցածրաձայն, վհուկների պես շշնջում էին իրար ականջի՝ կանխելով սարսափի արհավիրքը, որը կարող էր վերակենդանացնել այդ տարիների անդուր մթնոլորտը:

Անցնում էին տարիները, փոխվում էին ոստիկանները, ոստիկանապետերը, հետաքննիչները, բայց՝ ապարդյուն: Պահը հասունանում էր, և արդեն քննարկվում էին գործը ԿՀՎ ուղարկելու տարբերակները, երբ հանկարծ հանցագործն այսքան տարիներից հետո թույլ տվեց ճակատագրական սխալ, և հենց այդ ժամանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ջանքերի, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ վերջապես պարզվեց գողի ինքնությունը, չնայած այս երկար ու ձիգ տարիներին նա չէր փոխվել՝ նույն սարսափելի ու վախ ներշնչող դիմագծերը… Ոստիկաններն ուղղակի ապշել էին՝ չհավատալով հազարամյակի իրենց բացահայտմանը, չհապաղեցին, և վայրկյաններ չանցած՝ բարի լուրն արդեն ոստիկանության կայքում էր, այն թնդում էր նաև սոցցանցերում: Բոլորի շուրթերին միայն «Շնորհակալ ենք ձեզ, ոստիկաննե՛ր» արտահայտությունն էր, մանուկից մինչև զառամյալ ծերունի բավարարված էին այսքան տարիների սպասումն ու հույսերն արդարացնելու համար: Եվ միայն նա էր, որ կիտել էր ունքերը, ցավից ու անզորությունից դողալով՝ կրճտացնում էր ատամները։ Բայց ոչ, այս ամենը կապ չուներ ոստիկանների հետ, ուղղակի նա արդեն 67 տարեկան էր, և այս տարիների ընթացքում հասցրել էր մսխել խոշոր չափերի հասնող գողոնը և դրանով իսկ ապահովել իր բարեկեցիկ կյանքը Հայաստանում, այլապես դժվար թե ի վիճակի լիներ գոյատևել այս երկրում՝ առանց «Մոսկվիչ 2140» մակնիշի ավտոմեքենայի անվադողերի, լուսարձակների, դիմապակու և դիմապակին մաքրող սարքերի:

Կատարվում է նախաքննություն, ամենայն հավանականությամբ, հանցագործը կդատապարտվի ցմահ ազատազրկման:

Այս գործում չի կարելի հոստկանյս չծափահարել բարձրագույն կրթությամբ բարձրակարգ ոստիկաններին: Նրանք փայլեցին նաև երևանյան ճանապարհներին իրենց վազանցով և մտքի բարձր թռիչքով և հայերենի գերազանց իմացությամբ. «Լրիվ դու ոնցոր խառնում ես սաղ...»։ Այսքան ընդգրկուն և սահուն, անթերի, հիանալ կարելի է, ահա և լեզվի տեսչության համար վառ օրինակ լեզուն հարստացնելու առումով: Ոստիկանապետն էլ, նկատելով նրանց՝ հայերենի հանդեպ ունեցած սերն ու ի ծնե ունեցած ընդունակությունները, ստիպված նրանց ազատեց աշխատանքից՝ օգնելով նրանց այս կյանքում գտնել իրենց:

Այս շաբաթ բացահայտումներից անմասն չմնաց նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով վերջապես ասաց, որ Հայաստանի համար միջազգային շուկա դուրս գալու երկու ճանապարհ կա՝ Իրան և Վրաստան: Եվ այնուհետև, ըստ տրամաբանության, խոսեց պատժամիջոցների մասին ու շեշտեց. «Միջազգային պատժամիջոցները զրոյի են հասցնում Իրանի հետ աշխատելու, այդ թվում՝ տարանցիկ փոխադրումներն իրականացնելու հնարավորությունները»: Վերջապես պարզվեց, որ սա լուրջ խնդիրներ է ստեղծում… Խնդիրները լուծման ճանապարհին են. Խոսրովի արգելոցում ընթանում են տնօրենի ընտրությունները, քննական շրջան, դիպլոմների ներկայացում և այլն: Պարզվեց, որ ամենահավանական թեկնածուն ունի ավելի քան բարձրագույն կրթություն, ազգը ուղղակի ապշած էր նրա համեստությամբ: Գաբրիել Պողոսյանն ավարտել էր Ռոստովի Պետական համալսարանի ինստիտուտը, և ամենայն հավանականությամբ, հենց սրանով էր պայմանավորված նրա՝ հայերեն կարդալ չկարողանալու ընդունակությունը:

Լսելով մեր արգելոցների տնօրենների բարձր մակարդակի մասին՝ Globe spots միջազգային զբոսաշրջային կազմակերպությունը մեզ ընդգրկեց այն երկրների տասնյակում, որտեղ զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում այցելել 2013-ին: Մենք հինգերորդն էինք, իսկ ահա եթե Խոսրովի արգելոցի տնօրենն ունենար, օրինակի համար, Հարվարդի պետական ինստիտուտի Երևանի քոլեջի ուսումնարանի դիպլոմ, ապա մենք միանշանակ կզբաղեցնեինք 1-ին հորիզոնականը:

Իսկ մեր գալիք սերնդի ներկայացուցիչներն Ամստերդամում գրավեցին երրորդ հորիզոնականը՝ առաջին տեղը զիջելով միայն Ղարաբաղի ներկայացուցչին՝ Ուկրաինայի ներկայացուցչին:

Շաբաթվա վերջում էլ տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Այս անգամ ևս ընտություններն անցան բացարձակ թափանցիկ ընտրակեղծիքների մթնոլորտում, որից շահեցին միայն մի քանի տաքսի սերվիսներ՝ Միլենա, Զեթ....
Հուսանք՝ այս շաբաթ կարդարացվեն բոլորիս հույսերը, կիրականացվեն նպատակներն ու իղձերը:

Գևորգ Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված