ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին
ԱստղագուշակՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի փոխնախագահ Ջերարդո Բերտին, Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի փոխտնօրեն Սոֆյա Օրլոսկիին, Քաղաքականության եւ շահերի պաշտպանության հարցերով փոխտնօրեն, Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանի հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի համակարգող Քեթի Լարոկին, հետազոտական ավագ վերլուծաբան Մայք Սմելցերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ–ից։
Քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, մարդու իրավունքների, մամուլի եւ ինտերնետի ազատության հարցերը:
Արձանագրվել է, որ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում:
Քննարկվել են առկա խնդիրները եւ մարտահրավերները, մասնավորապես՝ ժողովրդավարության նկատմամբ իրականացվող հիբրիդային հարձակումները եւ դրանց դիմագրավելու գործիքակազմը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համատեղ աշխատանքը եւ համագործակցել՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ: