Playboy-ի հիմնադիրը կրկին ամուսնանում է հարսանիքից փախած իր հարսնացուի հետ
Աշխարհ
Կյանքն առանց Playboy-ի հիմնադրի դժվար էր 26-ամյա մոդելի համար:
Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆերը կրկին նշանադրվել է մոդել Քրիսթալ Հարրիսի հետ, ում հետ նա պատրաստվում էր ամուսնանալ 2011 թվականին: Հարսանիքը չկայացավ, քանի որ հարսնացուն որոշեց լքել փեսացուին: Սակայն հիմա զույգը պատրաստվում է ամուսնանալ Նոր տարվա նախօրեին: Սիրահարները դեռևս չեն մեկնաբանել այս իրադարձությունը: Ըստ հավաստի աղբյուրների՝ Հարրիսի և Հեֆների հարաբերությունները սկսել են լավանալ ընդամնեը մի քանի ամիս առաջ, երբ աղջիկը կրկին այցելել է Playboy Mansion դղյակ: 26-ամյա գեղեցկուհին խոստովանել է, որ իր կյանքը բարդացել է և ինքը հասկացել է, որ չի կարող ինքնուրույն լուծել իր խնդիրները, գրում է news.guru.ua-ն:
Առաջին անգամ այս զույգը պետք է ամուսնանար 2011-ի հունիսին, սակայն հարսանիքից հինգ օր առաջ մոդելը հայտնեց, որ հեռանում է Հեֆներից:
Ավելի ուշ նա մեկնաբանեց իր քայլը՝ ասելով, թե ամուսնանալու միտքը անհաջող է համարել կյանքի մասին ունեցած տարբեր պատկերացումների պատճառով: Իսկ լքված փեսացուն նշել է, որ բաժանումն իր համար դժվար է եղել:
Հարրիսի հետ հարաբերությունները խզելուց հետո Հեֆները սկսել էր հանդիպել մեկ այլ մոդելի հետ, սակայն այդ սիրավեպը երկար չձգվեց:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)