Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ Խուդաթյանին Փաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեին Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվի Դատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրա Հայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավոր Փաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճ 

Ինչի մասին են հայ հանրաճանաչների sms-ները

Հասարակություն

20 տարի առաջ դեկտեմբերի 3-ին ուղարկվել է առաջին SMS հաղորդագրությունը: 1992 թվականին բրիտանական հեռուստահաղորդակցային ընկերության աշխատակից Նիլ Պեպուորտը SMS հաղորդագրությամբ շնորհավորել է իր գործընկերոջը: Այդ պահից սկսած՝ աշխարհում ուղարկվել է մի քանի տրիլիոն տեքստային կարճ հաղորդագրություն: Վերջին շրջանում, սակայն, SMS-ի մրցակիցն են դարձել հաղորդագրության նոր տեսակները:

Այս բարի առիթով Lurer.com-ը փորձեց պարզել, թե մեր երիտասարդ ճանաչվածներից ովքեր են շարունակում հավատարիմ մնալ 20-ամյա SMS-ին, իսկ ովքեր են այն փոխարինել շփման այլ միջոցներով:

Դերասանուհի Անի Երանյանն, օրինակ, ինչպես խոստովանեց, չափից շատ է օգտվում իր բջջայինի այս ծառայությունից. «Չափից շատ եմ գրում հաղորդագրություններ, որոնք հիմնականում ուղղված են ընկերներիս, իսկ ընտանիքիս անդամներից հայրիկիս հետ եմ պարբերաբար շփվում sms-ների միջոցով»:

Անին բավականին հաճախ հեռախոսահամար փոխելու պատճառով անծանոթ համարներից չի հասցրել հիշարժան հաղորդագրություններ ստանալ, այդուհանդերձ, անանուն sms-ները, ինչպես նշեց դերասանուհին, հիմնականում երկրպագուներից են, որոնց բովանդակությունները գրեթե նույնն են և դրանք գուշակելն այնքան էլ դժվար չէ:

Իսկ հետաքրքիր կամ ծիծաղելի հաղորդագրությունների հեղինակը հենց դերասանուհին է լինում: «Սիրում եմ զավեշտալի բովանդակությամբ տեքստեր ուղարկել ընկերներիս»,- ծիծաղելով խոստովանում է Անին:

Վերջին հաղորդագրությունը դերասանուհուն եղել է Beeline օպերատորից, որը տեղեկացնում էր Անիի զանգած հեռախոսահամարի՝ արդեն հասանելի լինելու մասին:  

Իսկ երգչուհի Սիլվա Հակոբյանն իր վերջին sms-ը ստացել էր Ֆրանսիայում բնակվող իր ուսուցչից, ում հետ, ինչպես պարզվեց, Սիլվան skaype-ի միջոցով վոկալ է պարապում: Ուսուցիչս է գրել. «Սիլվա՛ ջան, վաղը՝ ժամը 3-ին, կարող ենք պարապել: Պաչիկ»:

Սիլվան նաև պատմեց, որ հիմնականում իր բջջայինում գրանցված անունները շփոթելու հետևանքով շատ անհարմար դրությունների մեջ է հայտնվել:

«Շատ ամոթալի դեպք է պատահել, վատ դրության մեջ եմ հայտնվել ու միևնույն է, նորից շարունակում եմ հայտնվել նման իրադրությունում: Իսկ sms ծառայությունից օգտվում եմ միայն այն դեպքերում, երբ շտապ է ասելիքս, իսկ խոսակցիս հարմար չէ հեռախոսով խոսել»:
Երգչուհին հիմնականում հաղորդագրություններով շփվում է քրոջ՝ Մանեի հետ: «Պետք է նաև խոստովանեմ, որ երբեմն sms-ի ծառայությանն եմ դիմում, երբ ասելիքս դժվարանում եմ խոսքերի միջոցով արտահայտել: Այդ կերպ ավելի հեշտ է ստացվում ճիշտ ձևակերպել ասելիքս»,- պատմեց նա:

Զրույցի վերջում երգչուհին չմոռացավ ընթերցողներին մաղթել հետաքրքիր, ինչու չէ, նաև սիրային խոստովանություններով լի sms-հաղորդագրություններ:

Կոլյա Եղիազարյանին, ով հայտնի է որպես «Դժվար ապրուստ» սերիալի Ֆելիքս, հաճախ հաղորդագրություններ գրում է ոչ այլ ոք, քան շատերիս քաջ ծանոթ «Ֆիլհարմոնիկ»-ը: Թեև դերասանի վերջին հաղորդագրությունը, որն ստացել էր գիշերը, այս անգամ նշանածից էր:

«Առանձնապես չեմ գրում sms-ներ, բայց տարատեսակ բովանդակությամբ հաղորդագրություններ հասցնում եմ ստանալ անծանոթ մարդկանցից. մտաբերեցի, երբ նկարահանում էինք սերիալի տեսարաններից մեկը, և ես Միհրան Ծառուկյանի՝ Գոռի դերակատարի հետ,  ըստ սյուժեի, պետք է վթարի ենթարկվեի և ինչի հետևանքով իմ հագուստները պետք է պատառոտվեին: Ու որպեսզի հագիս տաբատը չպատռենք, այն փոխեցի: Արդյունքում դուրս եկավ, որ մի տաբատով նստում եմ ավտոմեքենա, իսկ վթարից հետո այլ տաբատ է հագիս: Սերիալի հեռարձակումից հետո ստացա անծանոթ հեռախոսահամարից  հաղորդագրություն հետևյալ բավանդակությամբ. «Որ ղեկին նստելիս շալվարդ չփոխեիր, վթարի չէիք ենթարկվի»:

Ի տարբերություն մեր նախորդ հերոսների՝ «Գեներալի աղջիկը» սերիալի դերակատար Լուսինեն՝ նույն ինքը՝ Աննա Հարությունյանը, առանձնապես հաղորդագրություններ ո՛չ գրում է, ո՛չ էլ ստանում:

«Հիմնականում ըներուհիս է որևէ զավեշտալի sms գրում, երբ դերս խաղալուց հետո դուրս եմ գալիս բեմից»:

Դերասանուհին իրեն ուղղված հաղորդագրությունների պակասությունը մեկնաբանեց իր հեռախոսահամարը հաճախակի փոխելով:
Այդուհանդերձ, Աննան ինքը ծիծաղեց իր վերջին ստացած հաղորդագրության վրա, որն ուներ հետևյալ բովանդակությունը. «Հարգելի՛ բաժանորդ, Ձեր պարտքը կազմում է 5200 AMD դրամ»:

Ռ. Հակոբյան 

 



 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասին
Ամենադիտված